Հայերեն   English   Русский  

​Դատավոր Դավիթ Գրիգորյանը ճանաչել է Արցախի անկախությունը և պատժվել


Վահան Իշխանյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 670

Բոլորը հասկանում են որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ են հարուցել այն բանի համար որ նա Արցախի երկու նախագահների երաշխավորությամբ ազատ էր արձակել Արցախի 1֊ին նախագահ և

Հայաստանի 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթը կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան։ Հասկանում է նաև Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը և ասում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը «խախտել է միջազգային իրավունքի jus cogens՝ հիմնարար դրույթ», քանի որ առանց Արցախի պետության(Պապյանը ասում է՝ «այսպես կոչված պետության») ճանաչման դատարանը ճանաչել է նրա կառավարությունը, ուրեմն, երկու նախագահների միջնորդությունը։

Այսպիսով, Արա Պապյանը այն նույն քաղաքականությունն է տանում, ինչ ադրբեջանական լոբբինգը, որը հասավ նրան որ Ֆրանսիայի դատարանները չեղարկեցին ֆրանսիական ու Արցախյան քաղաքաների միջև կնքված բարեկամության հռչակագրերը հավանաբար հենց Պապյանի բերած փաստրկով։
Արդյո՞ք «իմպերատիվ նորմ» է չճանաչված հանրապետության նախագահի երաշխավորությունը դատարանում ճանաչելը։ Խնդրեմ, իրավաբանները թող քննարկեն։

Բայց ամեն նորմից վեր է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի հակառակը որևէ իրավաբան չի կարող համոզել(իհարկե ոչ նրանց ովքեր ինքնորոշման իրավունքը ստորադասում են տարբեր նորմերի)։ Դատական իշխանությունը գործադիր իշխանությունից տարբեր է նաև հենց իրավունքին առաջնահերթություն տալով։
Այսպիսով, դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունելով Արցախի երկու նախագահների միջնորդությունը, միևնույն ժամանակ, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ուրեմն, նաև անկախությունը։
Եվ պատժվեց։

Այն երկրում, որը սկսել է ձևավորվել Արցախի ինքնորոշման համար պայքարի բովում, պատժում են այն դատավորին ով ճանաչել է Արցախի անկախությունը։
Իսկ ֆրանսիական դատարանները իրավունքը ստորադասել են ինչ որ նորմերի և տրորել են ժողովուրդների բարեկամությանը ուղղված ձգտումները։

Այդպես, նաև Հայաստանի վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժելով Արցախի նախագահների երաշխավորությունը, փաստացի չճանաչեց նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: