Հայերեն   English   Русский  

​Մոսկվայում չհամաձայնեցված բողոքի ակցիայի 295 մասնակից է բերման ենթարկվել


  
դիտումներ: 589

Մոսկվայի կենտրոնում ոստիկաններն ու ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները չհամաձայնեցված բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգի խախտման համար շուրջ 295 մարդու են բերման ենթարկել: Գրում է Russian.rt.com-ը:

«Մայրաքաղաքի կենտրոնում չթույլատրված հանրահավաքի ժամանակ հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 295 մարդ», - նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ ներքին գործերի նախարարությունից հավելել են, որ ձերբակալվածների զգալի մասը Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներն են: Բոլոր ձերբակալվածները տեղափոխվում են տարածքային ոստիկանության ստորաբաժանումներ `հարցաքննության համար:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ վերջնագրերի փորձերը ե և կազմակերպված խռովությունների կազմակերպումը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում կարգուկանոնը կպահպանվի օրենի համաձայն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: