Հայերեն   English   Русский  

Դիարբեքիրում PKK-ի կողմնակիցները գրոհել են ոստիկանական բաժանմունքը


  
դիտումներ: 154

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հարձակում է իրականացվել Յենիշեհիր համայնքի ոստիկանական բաժանմունքի վրա:

Հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ քաղաքացիական անձիք:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) համակիրների կողմից: Բաժանմունքի վրա ինքնաշեն նռնակներ նետած անձինք դիմակավորված են եղել:

Սկսված հետաքննության շրջանակներում 2 հոգի արդեն ձերբակալվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: