Հայերեն   English   Русский  

Իրանը հայտարարել է բանակցելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 93

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է «արդար» բանակցություններ վարել: Գրում է Gazeta.ru-ն:

Իրանի ղեկավարը շեշտել է, որ իրանական կողմը պատրաստ է բանակցություններին, բայց եթե դրանք կապիտուլյացիա չեն նշանակում: Իր խոսքերի այլ մանրամասներ և բացատրություններ Ռոուհանին չի հայտնել:

«Մենք խնդիրների լուծման համար լիովին պատրաստ ենք ազնիվ, օրինական և արդար բանակցությունների», - ասել է Ռոուհանին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ի հեճուկս Իրանի կսկսի Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնել:

Բրիտանական նավը Իրանի կողմից զավթվել է «միջազգային կանոնների խախտման համար», որը տեղի է ունեցել նրանց և իրանական ձկնորսական նավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դրանում երեք ռուսներ, Լատվիայից, Ֆիլիպիններից և Հնդկաստանից 20 այլ քաղաքացիներ են գտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: