Հայերեն   English   Русский  

Հյուսիսային Կորեան 17 նավաստիներով ռուսական նավ է զավթել


  
դիտումներ: 85

«Коммерсантъ» պարբերականի փոխանցմամբ՝ Հյուսիսարևմտյան ձկնորսական ընկերության փոխտնօրեն Սերգեյ Սեդլերը տեղեկացրել է այն մասին, որ Հյուսիսային Կորեան ռուսական ձկնորսական նավ է զավթել, որում 17 նավաստի է գտնվել: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ «Сянхайлинь-8» ընկերությանը պատկանող նավի հետ տեղի ունեցած միջադեպը գրանցվել է հուլիսի 17-ի գիշերը: Նավում Ռուսաստանի 15 և Հարավային Կորեայի երկու քաղաքացիներ են գտնվել, որոնք Ճապոնական ծով էին ուղևորվել ծովախեցգետին բռնելու նպատակով: Կալանավորելուց հետո նրանց ուղեկցել են ԿԺԴՀ: Հյուպատոսին միայն հուլիսի 23-ին է հաջողվել հանդիպել նավաստիների հետ:

«Այնտեղ օդափոխություն չկա, ջերմաստիճանը + 30-35 աստիճան է: Նրանց օրական երկու անգամ հարցաքննում և խուզարկում են շատ կոպտորեն», - պատմել է Սեդլերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի զավթած բրիտանական լցանավում գտնվող մարդկանց ճակատագիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: