Հայերեն   English   Русский  

Էրբիլում թուրք դիվանագետների վրա հարձակման գործով կալանավորներ կան


  
դիտումներ: 113

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված զինված հարձակման գործով հետաքննությունը շարունակվում է։

Ըստ թուրքական աղբյուրների՝ այդ հարձակման հետևանքով սպանվել էին Էրբիլում Թուրքիայի հյուպատոսարանի 1 աշխատակից և Իրաքի 2 քաղաքացի։ Ոստիկանական հաղորդագրության համաձայն՝ ներկա պահին քրգործի վարույթով կալանավորվել է 4 անձ։

Թուրքական աղբյուրները 4 կալանավորվածից երկուսի անունը հրապարակել են (Մաղլում Դաղ, Մամենդ Յուսուֆ)։ Մնացած երկու կալանավորվածի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ «Reuters» լրատվական գործակալությունը նշում էր, որ հարձակման հետևանքով առնվազն 3 թուրք դիվանագետ է սպանվել։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ էլ նշվում է 1 սպանվածի մասին միայն։ Թուրքական լրատվակմիջոցները ևս հաղորդում են 1 սպանվածի մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: