Հայերեն   English   Русский  

Ռ. Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)


  
դիտումներ: 382

ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից կստանանք խորհրդատվական կարծիք, որը կկարևորենք այս գործում որոշում կայացնելու համար,

բայց այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր Արմնյուզ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչով էր պայմանավորված Ռ. Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու որոշումը։

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ հաշվի առնելով գործի շուրջ ստեղծված հանրային հետաքրությունը, եթե այլ դեպքերում ՍԴ-ի սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ. «Սրանով է պայմանավորված, որ այն ներուժը, որը կա ՄԻԵԴ-ում և Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ պետք է և օգտագործել»։

ՍԴ նախագահը կարևորեց, որ ՄԻԵԴ-ում և Վենետիկում չեն որոշում հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, թե ոչ։ Այնտեղ չեն կարող որոշել նաև սահմանադրականության հարց, սակայն նրանց վերլուծությունները, փորձառությունը, դատական պրակտիկայի ամփոփումը Հրայր Թովմասյանի խոսքով կօգնեն իրենց այս գործում։

Մանրամասները՝ տեսանյութում՝





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: