Հայերեն   English   Русский  

Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. ավարտվեց ԲԴԽ անդամների հանդիպումը դատավորի հետ


  
դիտումներ: 348

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ: Դրանից հետո դատավորի հետ հանդիպած ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

«Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը կապված և իր, և մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողություն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու համար, որովհետև մի կողմի դիրքոշորումը մեզ համար դեռ բավարար չէ»,- ասել է Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներն այսօր հանդիպել են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, քննարկել ,թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, 2 օր առաջ տեղի ունեցած խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը ՀՔԾ-ն խուզարկել է հուլիսի 16-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: