Հայերեն   English   Русский  

Անիի ավերակներում չոր խոտի բռնկվելու հետևանքով հրդեհ է առաջացել


  
դիտումներ: 277

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկամն հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել։

Անիի ավերակներում աշխատող անվտանգության աշխատակիցները իրենց ձեռքի տակ ունեցած միջոցներով փորձել են մարել կրակn։ Այնուհետև դեպքի վայր է ժամանել նաև հրշեջ ծառայությունը և ամբողջովին չեզոքացրել բռնկված հրդեհը։

Արդեն, ավանդույթի համաձայն, թուրքական պետական լրատվամիջոցը Անին ներկայացնում է, ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ՝ որպես «տարբեր քաղաքակրթությունների օրրան», որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և որտեղ գտնվում են 11-12-րդ դարի իսլամական ճարտարապետության նմուշներ։

Թուրքական աղբյուրի հրապարակած նյութում Հայաստանի մասին հիշատակվում է միայն այնքանով, որ Անին գտնվում է Թուրքիա-Հայաստան սահմանին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: