Հայերեն   English   Русский  

Պարոն Փաշինյան, եթե քաղաքացիական կյանքում պոպուլիզմով շատ բաների եք հասել, սխալմամբ մի կարծեք, որ զինվորական կյանքում էլ եք դրանով առաջ գնալու


Արեգ Սարգսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 248

Մտածում էի անդրադառնամ, թե չէ։ Բայց վերջը չդիմացա։

Այ սենց ա լինում, երբ որ բանակում չծառայած, զինվորական գործից բացառապես ոչինչ չհասկացող մարդը ի պաշտոնե համարվում ա գերագույն գլխավոր հրամանատար։ Հասկանու՞մ եք, անձամբ ես ամոթից գետինը կմտնեի, եթե այդ պահին գտնվեի Նիկոլ Փաշինյանի կողքին, թեկուզ որպես շարքային զինծառայող։ Որովհետև անգամ շարքային զինծառայողին ա հայտնի, թե ինչի համար են «իշաոտնուկները»։ Զինվորական կարգ ու կանոնի, արտակարգ իրավիճակներում կազմակերպված գործելու համար մի փոքր դետալ ա իշաոտնուկը, ու հատուկ ա մտածված՝ աթոռների փոխարեն։ Պարոն Փաշինյան, եթե քաղաքացիական կյանքում պոպուլիզմով շատ բաների եք հասել, սխալմամբ մի կարծեք, որ զինվորական կյանքում էլ եք դրանով առաջ գնալու։ Էս ավելի շատ չիմացության ամոթալի դրսևորում ա, PR-վելու հերթական պոպուլիստական միջոցը, քան իբր թե զինվորի մասին մտածելու փաստ։

Հ.Գ.
Ու վարչապետը առավոտյան իրեն թույլ էր տալիս կուրսանտներին խրատներ տալ մարտական գործից, զինվոր լինելուց։ Պատկերացնում եմ Տոնոյանի համար ինչքան ամոթալի էր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: