Հայերեն   English   Русский  

Այս պահին ԲԴԽ-ն հայտարարություն է նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ


  
դիտումներ: 276

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԲԴԽ-ն հայտարարությամբ հանդես կգա Նիկոլ Փաշինյանի «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում դատական համակարգի անկախության, դատավորների կողմից «տեր փնտրելու» հայտարարությունների վերաբերյալ։

«Այս պահին ԲԴԽ-ն հայտարարություն է նախապատրաստում դրա վերաբերյալ»,–ասաց նա։

Լրագրողների այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի վերաբերյալ մայիսի 20–ի հայտնի հայտարարությունից հետո, երբ Վարդազարյանը միակ դատավորն էր, որ ասել էր պատրաստ է հրաժարական տալ, այդ ժամանակ ունե՞ր հեռահար նպատակներ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ, Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Ես պայծառատես չեմ, ես նույնիսկ դատավորների ընդհանուր ժողովի օրը վստահ չէի՝ ինձ քվե կտա՞ն, թե՝ ոչ: Ես շատ հպարտ եմ, որ իմ կոլեգաները ինձ վստահել են այս բարձր պաշտոնը ստանձնելու համար»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում, խոսելով դատական համակարգի անկախության մասին, հայտարարեց. «Մեր խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ: Վարչապետ ընտրվելուց հետո ես ասել եմ, որ դատական համակարգի գործերին չեմ միջամտելու, պետք է լինի դատական համակարգի անկախություն, բայց մի տարի հետո պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում ու ման է գալիս՝ ո՞վ կարող է տեր դառնալ իրեն: Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են գնում տեր փնտրում՝ մենք անտեր ենք, սովորել ենք, որ մեր գլխին տեր լինի, փետով մեր գլխին տա, երբ որ մեր գլխին փետով չի տալիս, մենք մեզ անտեր ենք զգում…Այսպիսի դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.07.2019 nikolin derer haydni yn betk a asi sorosaqanner u l.k.p.d.u ir pareqam aliyv
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: