Հայերեն   English   Русский  

Կարճ ուսումնասիրություն կատարեցի և պարզեցի, որ Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է՝ հարուստ պրակտիկայով


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 365

Նկատեցի, որ իշխող քաղաքական ուժի առանձին բարձրաստիճան ներկայացուցիչներ հրապարակավ տարակուսանք են հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից խորհրդատվական եզրակացություն ստանալու համար

Վենետիկի հանձնաժողովին դիմելու առթիվ՝ իբր, ընթացակարգերն են ոչ հստակ, իբր, ինչպե՞ս է հնարավոր վարույթում գտնվող գործով դիմել Վենետիկին, և այլն։

Կարճ ուսումնասիրություն կատարեցի և պարզեցի, որ Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է՝ հարուստ պրակտիկայով։ Պարզ որոնմամբ գտա Վենետիկի հանձնաժողովի 30 խորհրդատվական եզրակացություն (amicus curiae opinion), որոնք վերաբերում են 8 պետությունների Բարձր դատարաններից (հիմնականում՝ Սահմանադրական դատարաններից) ստացված հարցումներին․ Վրաստան (6 գործ), Մոլդովա (7), Ալբանիա (6), Բոսնիա (6), Հյուսիսային Մակեդոնիա (2), Ուկրաինա (1), Ղազախստան (1), նույնիսկ Պերու (1 գործ)։

Բոլորն էլ վերաբերում են տվյալ պահին Դատարանի վարույթում քննվող գործերին, ու դժվար թե, օրինակ, Պերուի օրենսդրությունը նախատեսած լիներ Վենետիկին դիմելու հատուկ ընթացակարգ (բնականաբար՝ ոչ էլ Վրաստանի, Մոլդովայի և մյուսների)։

Իմ ցանկացած խոսքի դեկարտյան կասկածով վերաբերող անձնավորությունների համար տեղադրում եմ վկայակոչված Аmicus curiae-ների մի մասի շապիկները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: