Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը. ուղիղ


  
դիտումներ: 303

ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 19-ին, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։

Այսօր դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մեղադրող դատախազները չեն ներկայացել դատարան։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատվոր Աննա Դանիբեկյանը հունիսի 7–ին քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, գտել էր, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները։ Դատարանը համարել է, որ այդ որոշմամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։

Դատախազությունը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: