Հայերեն   English   Русский  

​Փաշինյանը ինքն իր դեմ. եթե Քոչարյանը քաղբանտրկյալ չի, ուրեմն, ինքն էլ քաղբանտրկյալ չէր, հիմա էլ քաղաքական գործիչ չի


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 864

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց.

«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»:

Ըստ Փաշինյանի 2008֊ի մարտի 1֊ին Քոչարյանը տանկեր է հանել «ընդդիմադիր» դրսևորումների դեմ, ուրեմն, նա քաղբանտրկլայ չի կարող լինել։

Նույն հարցազրույցում Փաշինյանը ասում է, որ Սահմանդրական դատարանը վավերացրել է 1996֊ից սկսած բոլոր ընտրակեղծիքները։ Փաշինյանը բազմիցս է ասել որ 1996֊ին ընտրությունները կեղծվել են։

Այո, Լևոն Տեր֊Պետրոսյանը 1996 թվին ընտրությունները կեղծելուց հետո բանակ է մտցրել քաղաք և տնկերի թրթուրենրը շարժվել են «ընդդիմադիր դրսևորումների» վրա։ Ընդ որում, եթե վեճ կա թե արդյո՞ք բանակը մասնակցել է 2008֊ի մարտի 1֊ի բախումներին, ապա 1996-ի սեպտեմբերի 25-26֊ի դեպքերի վերաբերյալ վեճ չկա, որ բանակը մասնակցել է քաղաքականությանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է գեներալ Մանվել Գրիգորյանի կենացը խմում թե ինչ ճիշտ են արել որ բանակով ճնշել են ցույցերը(Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի 1996֊ին բանակը քաղաքակնության մեջ խառնելու գովքը https://www.facebook.com/100008296630965/videos/2505062559780274/) ու նաև նա է հայատարարել, որ ընդդիմությունը 100 տոկոսով էլ հաղթեր բանակը չէր ճանաչելու արդյունքները։

Ուրեմն, 2008 թվին Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում, որ նախագահ դարձնել մեկին ով 1996֊ին տանկեր է մտցրել Երևան ու ճզմել ընդդիմության ընդվզումը։

Եզրակացություն՝ «ովքեր ասում են Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է(նախկինում էլ քաղբանտարկյալ), նշանակում է ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը իրավունք ուներ 2008֊ի մարտի 1֊ին ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե Քոչարյանը իրավունք չուներ, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չի եղել և ինքն ու Լևոն Տեր֊Պետրոսյանը քաղաքական գործիչներ չեն կարող լինել»:

«Ազատություն» ռադիոկայանը գրաքննել է Նիկոլ Փաշինյանի խոսքը տեսագրության միջից կտրելով. «Սահմանդրական դատարանը վավերացրել է 1996֊ից սկսած բոլոր ընտրակեղծիքները» խոսքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: