Հայերեն   English   Русский  

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են


  
դիտումներ: 72

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարո և Սյուզաննա Դիասամիձեները հայտնաբերվել են Երազգավորս գյուղում:

Մ.Դիասամիձեն և Ս.Դիասամիձեն հանձնվել են ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին:

16.07.2019 18:57

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։

Ըստ տեղեկությունների՝ նրանց վերջին անգամ տեսել են Գյումրու Գայի պողոտայով մի կնոջ հետ դեպի զբոսայգի քայլելիս։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Աշոցքի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 59 06 59 հեռախոսահամարներով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: