Հայերեն   English   Русский  

Մեղավորները պիտի պատժվեն. Փաշինյանն անդրադարձել է Իջևանում կարատված դեպքերին


Նիկոլ Փաշինյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 64

ՀՀ վարչապետը Facebook-ում գրառում է կատարել ու Իջևանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերյալ տեսանյութ հրապարակել։

Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպին։

«Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,– հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը հրապարակել է նաև Տավուշի մարզում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի` ոստիկանության ծառայողների հետ այսօր առավոտյան անցկացրած տողանի տեսանյութը, որտեղ վերջինը ոստիկանական ուժերին հրահանգում է կանխարգելել հետագա հնարավոր զարգացումները։

«Թեպետ վերականգնված է հասարակական կարգը, բայց դուք այստեղ եք, որպեսզի կանխարգելեք հետագա հնարավոր զարգացումները»,– տեսանյութում հայտարարում է Օսիպյանը` շնորհակալություն հայտնելով ծառայակիցներին`կատարած աշխատանքի համար։

«Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ։ Յուրաքանչյուրն իր արարքի համար պետք է կրի օրենքով համապատասխան պատիժը»,– ասել է նա։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 1 քաղաքացի վիրավորվել է:

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: