Հայերեն   English   Русский  

Գործադիրը հերթական նիստն է գումարել. օրակարգում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն են,ուղիղ


  
դիտումներ: 402

Այսօր՝ հուլիսի 18-ին, Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 27 հարց կա, որից 21-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Գործադիրն այսօր մասնավորապես քննարկելու է՝ Վանաձորի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին օրինագիծը, 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: