Հայերեն   English   Русский  

​Հետաքրքիր է, էլի` ի՞նչ էին ման գալիս դատավորի աշխատասենյակում


Լիլիթ Պողոսյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 325

Եվ ի՞նչ են գտել։

Ռոբերտ Քոչարյանի կողմից կաշառված լինելու «փաստե՞ր»։ «Իրեղեն ապացույցներ», որ փաստաբանների վարկանիշային աղյուսակում ամենաբարձր հորիզոնականներից մեկն զբաղեցնող դատավորը նյութական շահագրռվածությունից ելնելո՞վ է «ամենակարող վարչապետի» ասածին «չէ» ասել` հարգել Արցախի նախագահների միջնորդությունը եւ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրել։

Գուցե «պիցցայի փշրանքնե՞ր» էին փնտրում` հիմնավորելուստամոքսով մտածող զոմբիացած մասսայի մտասեւեռումը, թե միայն «պիցցայով գաղթակղված» լինելու դեպքում կարելի է կասկածի տակ դնել հանրապետության երկրորդ նախագահի «մեղավորության կանխավարկածը»։ Առավել եւս` նրա օգտին որոշում կայացնել։

Այսքանից հետո մարդ ինչքա՞ն պետք է ոչխար լինի, որ հավատա նիկոլական շինծու, սարքովի, ընտրովի, զանգովի, հեռակառավարվող ստահոդ «արդարադատությանը»։
Ու մտածի, թե Նիկոլն ու իր «կամանդը» հեշտ ու հանգիստ կուլ են տալու դատական իշխանության նկատմամբ հանդուգն` ոչ թե հերթական, այլ` խայտառակ այս ոտնձգությունը...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: