Հայերեն   English   Русский  

«Գահերի խաղ» հեռուստասերիալը Էմմի մրցանակի ռեկորդ է սահմանել


  
դիտումներ: 130

«Գահերի խաղ» հեռուստասերիալը 32 անվանակարգերում «Էմմի» մրցանակի է ներկայացվել, այդ թվում `«լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» և լավագույն ռեժիսուրա: Գրում է Russian.rt.com-ը:

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նյու-Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալին, որը 1994 թ. 27 անվանակարգերում է նոմինացված եղել:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղ» էպիկական սագայի ութամյա պատմությունը ավարտվեց այս տարվա մայիսին: Այն ամերիկյան հեռուստատեսության ամենաթանկ նախագծերից մեկն է. Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ դրա նկարահանումը մոտ կես միլիարդ դոլար է արժեցել:

71-րդ Էմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: