Հայերեն   English   Русский  

Չեչնիայում թեթև շարժիչով ինքնաթիռը մասնավոր բնակելի տան վրա է ընկել


  
դիտումներ: 111

Չեչնիայում թեթև շարժիչով ինքնաթիռը մասնավոր բնակելի շենքի վրա է ընկել: Միջադեպի հետևանքով 4 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: Որոշ տեղեկություններով՝ ինքնաթիռը ոչնչացրել է շենքի կեսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մոսկովյան ժամանակով 07:58-ին հաղորդագրություն է տարածվել, որ հանրապետության Նովոշեդրինսկ Շելկովսկի շրջանում անհայտ պատճառներով թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շենքի վրա», - նշվել է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվել է, ինքնաթիռի ընկնելու արդյունքում հրդեհ չի առաջացել:

«Նախնական տվյալներով՝ չորս հոգի վիրավորվել է», - նշել են գերատեսչությունում:

Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունում գործակալության աղբյուրի տվյալներով՝ միջադեպի արդյունքում տուժել է օդաչուն, երկու կին և մեկ երեխա, որոնք այդ տանն են ապրել, ոչ ոք չի մահացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: