Հայերեն   English   Русский  

Ավելի լավ է ոչինչ չանել,քան անել ոչինչ. Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 71

Այսօր՝ հուլիսի 16-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ.

Դասականի այս խոսքերը ըստ էության բնորոշում են Փաշինյանի քաղաքականությունը:

Խոստացավ Արցախի վերադարձը բանակցային սեղան, ստացանք հակահայկական հայտարարություններ:

Խոստացավ տնտեսական հեղափոխություն, ստացանք ոչինչ:

Խոստացավ ներգաղթ, արտագաղթն ավելացավ:

Խոստացավ ներդրումներ, ունեցանք ներդրումային անկում:

Խոստացավ սոցիալական վիճակի բարելավում, ստացանք գնաճ:

Հռչակեց սեր և համերաշխություն,ունեցանք սևեր և սպիտակներ:

Խոստացավ ժողովրդավարություն, ստացանք դիկտատուրա:

Հ.Գ. Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը»,-գրել է Շարմազանովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: