Հայերեն   English   Русский  

Դատավորներն ընդհանուր ժողով են անում. օրակարգում ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցն է. ուղիղ


  
դիտումներ: 101

Այսօր՝ հուլիսի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի է ունենում դատավորների հերթական ընդհանուր ժողովը։ Օրակարգում ԲԴԽ անդամ դատավորների ընտրության հարցն է:

Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար առաջադրվել է 11 թեկնածու՝ Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: