Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է սուզանավի հրդեհից զոհված զինվորականների պաշտոններն ու կոչումները


  
դիտումներ: 207

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը 14 մարդու կյանք է խլել:

Պաշտոնական Մոսկվան դեռ չի հրապարակել օրերս տեղի ունեցած ռուսական սուզանավում բռնկված հրդեհի պատճառները, որի հետևանքով 14 բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: Հայտնի չէ, թե ինչ գործողություններ է իրականցրել սուզանավը: Ըստ որոշ տեղեկությունների սուզանավը ատոմային է եղել:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հրապարակել է՝ հուլիսի 1-ին զոհված զինվորականների պաշտոններն ու կոչումները: Զոհվածների թվում առաջին աստիճանի 7 կապիտան, 2-րդ աստիճանի 3 կապիտան, 3-րդ աստիճանի 2 կապիտան, 1 կապիտան-լեյտենանտ և 1 բժշկական ծառայությունների փոխգնդապետ կա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պաշտպանության նախարարին հանձնարարել էր անձամբ զբաղվել հրդեհի պատճառների բացահայտմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: