Հայերեն   English   Русский  

Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 20-ի է հասել


  
դիտումներ: 314

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի շրջանի արտակարգ դրության հետևանքների վերացման օպերատիվ շտաբից հայտնել են, որ ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Այո, 20 հոգի», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է շտաբի ներկայացուցչի պատասխանը զոհերի մասին հարցին:

Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհերի մասին:

Հայտնի է դարձել, որ Յակուտիայի իշխանությունները 1 մլն ռուբլի են հատկացրել Իրկուտսկի շրջանում ջրհեղեղից տուժած քաղաքացիներին օգնելու համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ տարածաշրջանում այլևս հեղեղումներ չեն սպասվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: