Հայերեն   English   Русский  

Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 14-ի է հասել


  
դիտումներ: 905

Tass լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Իրկուտսկի մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ ավելի քան 1200 մարդ տուժել է, 14-ը` զոհվել ուժեղ ջրհեղեղների հետևանքով: Գրում է Gazeta.ru-ն:

«Առավոտյան տվյալների համաձայն, զոհերի թիվը 14 է կազմում, վիրավորներին` 1244, որոնցից 1067-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն, այդ թվում` 59 երեխա», - հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է նաև, որ ներկայումս 13 մարդ անհայտ կորած է համարվում, մոտ 200-ը հոսպիտալացված են:

Ավելի վաղ հաղորդվել էր Իրկուտսկի շրջանում ջրհեղեղների հետևանքով 12 զոհի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: