Հայերեն   English   Русский  

Ինչպես ասում են՝ хотели как лучше, но получилось как всегда


Էդուարդ Շարմազանով,Ֆբ գրառում


  
դիտումներ: 429

Ամիսներ շարունակ մտածելուց հետո նիկոլական քարոզչամեքենան այսօր փորձել է տալ օտարերկրյա գործակալների մասին իմ հարցի պատասխանը՝

սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանություններ և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովներ:

Հնչեցված հարցերին հռետորական հարցերով պատասխանեմ...

Իսկ ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր բերանը ջուր առած լռում են, երբ Բոլթոնը Երևանում կոչ է անում հրաժարվել պատմական կաղապարներից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Հայաստանը զրկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ապրիլյան պատերազմից հետո, սեպ խրելով հայ-ռուսական դարավոր բարեկամության միջև, հայտարարում էին, թե այն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր` լռում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր ԵԱՏՄ-ն Հայաստանի համար սպառնալիք էին համարում, իսկ այսօր նույն ԵԱՏՄ նիստում ջերմ հրավիրում էին перейти в սուրճի սենյակ...Ինչպե՞ս:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր պետության համար շատ կարևոր քվեարկությունների ժամանակ կամ շփոթվում են կամ՝ հանկարծ հիվանդանում:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Վեհարանի վրա հարձակվողներին պաշտոն են տալիս:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր լռում են, երբ տրանսգենդերության քարոզ է լինում ԱԺ ամբիոնից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Արցախում դավադիր ուժեր են փնտրում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր երկրում միասնություն և համերաշխություն քարոզելու փոխարեն ժողովրդին բաժանեցին սևերի և սպիտակների:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր հրաժարվեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

Եվ վերջապես, ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն են ստացել:

Հ.Գ.
Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես թույլիկ պատասխան տար:
Ինչպես ասում են՝ хотели как лучше, но получилось как всегда:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: