Հայերեն   English   Русский  

Հափշտակված հեծանիվը և հափշտակողը հայտնաբերվեցին ահազանգից րոպեներ անց


  
դիտումներ: 97

Հուլիսի 1-ին, ժամը 06.40-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 36 շենքի մոտ մի տղամարդ հեծանիվ է քարշ տալիս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ահազանգից յոթ րոպե անց նույն շենքի մոտից բերման են ենթարկել 66-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 06.15-ին Բեկնազարյան փողոցից գողացել է հեծանիվ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հեծանվի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: