Հայերեն   English   Русский  

Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպական խաղերի ոսկին


  
դիտումներ: 514

64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Եզրափակիչ մենամարտում Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիան էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3։2 հաշվով։

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է, այնպես որ՝ Հովհաննես Բաչկովը նվաճեց նաև այդ կոչումը՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 5։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ։

1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կրկին 5։0 հաշվով հաղթել է հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հոլանդացի Էնրիկո Լակրուսին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: