Հայերեն   English   Русский  

​Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները կրկին բողոքի ակցիա են սկսել Կառավարության շենքի առաջ


  
դիտումներ: 131

Պահանջն անփոփոխ է՝ լուծում տալ իրենց թաղամասում նախկինում արված թերի չափագրումներին։

Կոնդի բնակիչները Կառավարությունից պահանջում են հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի իրենց խնդրով։ Բողոքի ակցիայի սկզբում բնակիչներին տեղեկացրին, որ Վարչապետին ուղղված իրենց դիմումին ընթացք է տրվել ու 30-օրյա ժամկետում հստակ պատասխան կստանան։ Սակայն բնակիչներն ասացին, որ բողոքի ակցիան չեն դադարեցնելու, քանի որ նախկինում ևս իրենց նման խոստումներ են տվել, որոնք չեն իրականացել։ Կոնդի բնակիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: