Հայերեն   English   Русский  

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը «կոչ է արել» չմիջամտել ընտրություններին


  
դիտումներ: 196

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակով խնդրել է «չմիջամտել ընտրություններին»: Գրում է Russian.rt.com-ը:

«Մի միջամտեք, մի միջամտեք ընտրություններին», - ասել է Թրամփը Պուտինին, ծիծաղելով, երբ հանդիպման մասնակից լրագրողները սկսել են հարցեր ուղղել «ռուսական միջամտության» թեմայով:

Ի պատասխան, Պուտինը ժպտացել է:

Ավելի վաղ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում Թրամփը չի բացառել, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել «միջամտություն» թեման 2020 թ. առաջիկա ԱՄՆ ընտրություններում:

«Հնարավոր է: Հնարավոր է: Եթե ուզում եք, ես կանեմ դա», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ում հրապարակվեց 2016թ. ԱՄՆ ընտրություններում «ռուսական միջամտության» գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հետագայում հայտարարեցին, որ հրապարակված փաստաթուղթն ԱՄՆ նախագահական ընտրություններում Մոսկվայի «միջամտության» ապացույց չի պարունակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: