Հայերեն   English   Русский  

Օսակայում ավարտվել է Պուտինի և Թրամփի հանդիպումը


  
դիտումներ: 190

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում ավարտվել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Գրում է Gazeta.ru-ն:

Հանդիումը 1,5 ժամ է շարունակվել:

Ենթադրվում էր, որ երկու երկրների ղեկավարների զրույցը 1-1,5 ժամ կշարունակվի: Այս հանդիպումն առաջին էր դարձել այն բանից հետո, երբ Թրամփը չեղարկել էր Ռուսաստանի նախագահի հետ 2018թ. դեկտեմբերին Արգենտինայում կայանալիք հանդիպումը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-29 Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվում է «Մեծ քսանյակի» հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: