Հայերեն   English   Русский  

​Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ


  
դիտումներ: 599

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։

Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։

Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999 թվականից։ Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001 թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման ծրագրով ծածկագրերի և բնակչության հաշվառմանն առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում)։

Դասախոսել է Երևանի պետհամալսարանում (2001-2011 թթ.)։ Եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի իրավական հարցերով խորհրդական (2013-2016թթ.), ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (2016-2018 թթ.), աշխատել է իրավաբանականծառայություններ մատուցող մասնավորընկերություններում։

Ամուսնացած է։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: