Հայերեն   English   Русский  

Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի մրցավարը


  
դիտումներ: 193


ՀՖՖ-ի հաղորդմամբ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը:


Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է: ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ): Հանդիպումը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կկայանա հունիսի 11-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում դեռևս նախավերջին տեղում է` 3 միավորով: J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը 9 միավորով: Ֆինլանդիան երկրորդն է 6 միավորով: 4-ական միավոր ունեն Հունաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան: Ոչ մի միավոր չունի Լիխտենշտեյնի ընտրանին:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: