Հայերեն   English   Русский  

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 588

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյան ծննդյան օրն է. նա կդառնար 43 տարեկան:

Ռուդիկ Մովսեսյանը ծնվել է 1976 թ.-ին, Ստեփանակերտում: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մնացել է Պաշտպանության բանակում՝ որպես սպա: 22 տարի ծառայել է Զինված ուժերում, հետախույզ էր: Ռուդիկ Մովսեսյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

Մայոր Մովսեսյանն արիաբար զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 4-ին` հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածքներից: Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է իր ուղղությունը, հարվածել է պատին ու պայթել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: