Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն


  
դիտումներ: 374

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:

Համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով: Նախատեսվում է, որ այցի ժամանակ վարչապետը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նաև հանդես կգա մամուլի ասուլիսով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: