Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց վարկանիշում հայուհիներ են ընդգրկվել


  
դիտումներ: 1107

Forbes ամսագիրը հրապարակել է իրենց կարիերան ինքնուրույն են կառուցած Միացյալ Նահանգների 80 ամենահարուստ կանանց ցանկը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Վարկանիշում հայկական արմատներ ունեցող երկու գործարար կին է ընդգրկվել:

Alex and Ani ոսկերչական ապրանքանիշի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանը 520 մլն դոլարով վարկանիշի 42-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

«Հայ փախստականների թոռնուհուն պատկանող Alex and Ani ապրանքանիշը, որը Ռաֆայելյանի երկու ավագ դուստրերի անունով է կոչվում, ավելի քան 100 գրասենյակ ունի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում», - Ռաֆայելյանի մասին գրել է ամսագիրը:

Իսկ հայազգի ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Forbes ամսագրի վարկանիշի 57-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Քարդաշյանի հարստության մեծ մասը, որը 370 մլն դոլար է գնահատվում, կոսմետիկայի բիզնեսից եկամուտն է կազմել:

Իսկ Քիմ Քարդաշյանը կրտսեր քույրը` Քայլի Ջեները, 1 միլիարդ դոլար կարողությունով 23-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը` թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վարկանիշի 80-րդ հորիզոնականում է հայտնվել: Նրա կարողողությունը գնահատվում է 225 միլիոն դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: