Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում. ահազանգում են Քաշաթաղից


ֆբ գրառում


  
դիտումներ: 102

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում:

«Երեկվանից ստանում եմ ահազանգեր, որ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ ստորագրահավաք նախաձեռնող խմբի կողմից գործադրվում են բռնություններ: Հորդորում եմ լրատվամիջոցներին և իրավապահ մարմիներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս փաստերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի և օրինականության կոպիտ ոտնահարում Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից»,- գրել է Ա. Մխիթարյանը:

Նա նաև նշել է, որ «Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակ»-ի նախաձեռնող խմբի անունից իր հասցեին համանման կեղծ տեղեկություններ են տարածում և կոչ է արել իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ՝ զրպարտանք ու հերյուրանք տարածողներ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելով:

Ի դեպ, «Արցախպրես»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Սամվել Բաբայանի կողմնակիցները անցած գիշեր ծեծի են ենթարկել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին: Դեպքի առթիվ ավելի մանրամասը տեղեկություններ կհաղորդենք առաջիկայում:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: