Հայերեն   English   Русский  

Երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման հետևանքով ծագած վեճ է.Վանեցյան


  
դիտումներ: 159

ԱԱԾ տնօրենը հորդորում է դավադրություն չփնտրել Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարած միջադեպում ։ Իրավապահներին հայտնի է մասնակիցների շրջանակն ու միջադեպի պատճառը։

ԱԱԾ–ն գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպին, ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Մասնակիցների շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ։ Երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման հետևանքով ծագած վեճ է»,– հայտարարեց Վանեցյանը` խոստանալով, որ առաջիկա ժամերի ընթացքում կլինի պաշտոնական հայտարարություն` ոստիկանության ու ԱԱԾ կատարած համատեղ բացահայտումների մասին։

Հիշեցնենք` Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել էր, որ մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմանում Սևան- Մարտունի ավտոճանապարհին «արցախցիներին հայտնի բանդայի կողմից» հետապնդման են ենթարկվել Բաբայանի համակիրները։

Ըստ հայտարարության` նրանք փակել են ճանապարհն ու հրազենից կրակահերթ ուղղել Բաբայանի համակիրների նկատմամբ։

Ոստիկանությունն արձագանքել էր այս հայտարարությանը և հայտնել, որ քննություն է իրականացնում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: