Հայերեն   English   Русский  

Կրթված մարդը արժի՞ Նիկոլի խաթեր իրեն տգետի տեղ դնի ու գրի թե ժողովուրդը իր սահմանդրական իրավունքն է իրացնում դատարանների դռները փակելով


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 90

Դատավոր Դավիթ Բալայանի արարքը՝ լուսամուտից դատարան մտնելու բանականության ցույցն էր ընդդեմ անուղեղ ամբոխի,

նրան բռնությամբ չթողեցին դատարան մտնի և նա դարձավ այսօրվա Հայաստանի ժողովրդավարության ու մարդու իրավունքների իրական մարտիկը։

Կրթված մարդը արժի՞ Նիկոլի խաթեր իրեն տգետի տեղ դնի ու գրի թե ժողովուրդը իր սահմանդրական իրավունքն է իրացնում դատարանների դռները փակելով։ Ուրեմն, դատական իշխանությունը ոչ թե ինչ որ մի կետից հրամանների ենթարկվող անգիտակից «ժողովրդի» ֊ն է պաշտպանում, այլ մարդու իրավունքն է պաշտպանում, իրացնում, նաև էն մարդու ում «ժողովուրդ»ը պատրաստ է հոշոտել, ինչպես, ասենք Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է հոշոտել ամեն հայի, և եթե այդ երկիրը անկախ դատրան ունենար, թույլ չէր տա դա անել։ Ավելի սարսափելի օրինակներ չբերեմ պամտությունից, թե մարդու իրավունքի վրա հաստատված անկախ դատրանի բացակայության պատճառով ղեկավարները ինչ ոճիրների են դրդել «ժողովրդին», յուրաքանչյուն կարող է ինքը բերել։

Լավ, տգետ ամբոխը, հասկացանք, մի հոգու հրահանգով, առանց նույնիսկ իրենց հարց տալու թե ինչու, կլցվեն փողոց, բա կրթյալնե՞րը, ուսում ստացածնե՞րը՝ Հայաստանում թե արտասահմանում, ասենք, սերտել են իշխանության տարանջատում, դատարանի անկախություն, մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ, ու էդքան ջանք էին թափել, որ մասնագետ դառնա՞ն, թե՞ մի անպատասխանատու թերուսի խաթեր իրենք իրենց ոչխարի տեղ դնեն, որ վարչապետը քըշ անի դատարանները փակելու, ու ասի՝ 3,5 ժամից կասեմ ինչի քըշ արեցի, իրենք էլ խանդավառված վազեն դատարաններ ու դատավորներին արգելափակեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: