Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին կոչ է արել Զելենսկիին «չզիջել» Պուտինին


  
դիտումներ: 160

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, հիմնվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների իր «մեծ փորձին», կոչ է արել Ուկրաինայի նոր իշխանություններին «չզիջել» ՌԴ նախագահին: Նման կոչով Սահակաշվիլին հանդես է եկել ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին Սահակաշվիլին հայտարարել է` մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ինքնահռչակ Լուգանսկի և Դոնդասի հանրապետությունների բնակիչներին անձնագրերի տրամադրման պարզեցման մասին Պուտինի հրամանագիրը:

Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին չպետք է Պուտինին «զիջումների գնա», քանի որ Ռուսաստանի նախագահը «երբեք չի գնահատի դա»: Նա հավելել է, որ Ուկրաինան չպետք է Մոսկվային ո՛չ «փոքր խորհրդանշական զիջումների», ո՛չ էլ «խոշոր զիջումների» գնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: