Հայերեն   English   Русский  

​Զելենսկին խորհրդարանի վաղաժամկետ արձակման վերաբերյալ հարցում է սկսել Facebook-ում


  
դիտումներ: 199

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում հարցում է սկսել Գերագույն ռադայի (խորհրդարան) արձակման վերաբերյալ:

Գրառումը տեղադրվել է «Վլադիմիր Զելենսկի՝ Ազգի ծառա» («ВолодимирЗеленський - Слуганароду») էջում, հաղորդում է Ukraina.ru-ն:

«Աջակցո՞ւմ եք Ռադայի վաղաժամկետ արձակումը»,-ուկրաինացիներին հարց է ուղղել Զելենսկին: Գրառումը մեկնաբանել է մոտ 2000 մարդ:

Չնայած նրան, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս լուծարել խորհրդարանը մինչև նախագահի ժամկետի ավարտը (այսինքն՝ մայիսի 27-ը), քաղաքագետների խոսքով, արդեն գործընթացներ են սկսվել, որով Զելենսկին թույլտվություն կստանա արձակել խորհրդարանը:

Իր հերթին, Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյը հայտարարել է, որ Ռադան պատրաստ է դատարանում բողոքարկել նման փորձերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: