Հայերեն   English   Русский  

Ինչպես ճիշտ խնամել մաշկը ձմռանը. պատասխանում է մասնագետը


  
դիտումներ: 1793

Տարվա բոլոր եղանակներին պետք է ուշադիր լինել մաշկի նկատմամբ և ճիշտ խնամել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոսմետոլոգ Լիլիթ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նախ մինչև խնամքը սկսելը, պետք է հասկանալ` ինչ տեսակի մաշկի հետ գործ ունեք՝ չոր, զգայուն, ճարպոտ, պրոբլեմատիկ:

«Ձմռան սեզոնին պետք է ուշադիր հետևել մաշկին, քանի որ բոլոր տիպի մաշկերը ցրտի պատճառով դառնում են զգայուն: Դիմահարդարման մաքրող միջոցները չպետք է պարունակեն սպիրտ», - ասաց մասնագետը:

Խոնավեցնող քսուքները տնից դուրս գալուց մեկ կամ կես ժամ առաջ պետք է օգտագործել, որպեսզի ջուրը ցրտից բյուրեղանալով տրավմայի չենթարկի մաշկը: Բացի դրանցից, պետք է օգտագործել նաև սնուցող քսուքներ` միներալներ պարունակող:

«Սնուցող կրեմներ օգտագործել ցանկալի չէ ճարպոտ մաշկի համար, որովհետև ծակոտիները փակվում են, պետք է թեթև խնամքի միջոցներ օգտագործել, որոնք պարունակում են վիտամին E , C օգտագործել:

Ճարպոտ մաշկի համար համապատասխան մաքրող միջոցով լվացվել, որոնք պարունակում են մրգաթթուներ:

Պրոբլեմատիկ մաշկի պատճառները նախ պետք է ճշտել: Դրանք կարող է հորմոնալ խնդրի պատճառով լինել, անհրաժեշտ է նախ ներքին խնդիրները վերացնել:

«Համապատասխան մասնագետների մոտ պետք է անցնել ճիշտ պրոցեդուրաներ», - ասաց կոսմետոլոգը:

Նա նշեց, որ չորի դեպքում խնամք նույնպես պետք է: Երիտասարդ տարիներին շատ լավ մաշկ են ունենում, բայց շուտ կնճռոտվում է, պետք է խոնավեցնելու խնամք տանել:

Զգայուն մաշկի դեպքում, եթե մազանոթներն արտահայտված են, C վտամին տալ:

Լիլիթ Հարությունյանն ընդգծեց, որ ամբողջ տարվա ընթացքում պետք է օգտագործել արևապաշտպան քսուկներ, որոնք կպաշտպանեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից և ցերեկային լույսից:

Մասնագետը տեղեկացրեց, որ ամենաշատը դիմում են դեռահասներ, ում մոտ ակնեի խնդիրն է շատ առկա: Ցանի և բշտիկների առաջացում կա: 2 –րդ տեղում մազանոթային ցանցի արտահայտվածությունն է:

Հիպերպիգմինտացիա երևույթն է շատ առկա նաև. դրա պատճառը կարող է լինել վահանագեղձի դիսֆունկցիան:

Մասնագետն ընդգծեց, որ ցանկացած խնդիր նախ ներսից պետք է դիտարկել, դիմել մասնագետի, ով ճիշտ կուղղորդի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: