Հայերեն   English   Русский  

Իմամօղլուն ակնարկել է, որ չտեսը ոչ թե ինքն է, այլ իր մրցակից Յըլդըրըմը


  
դիտումներ: 264

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում դեռևս ոչ պաշտոնական տվյալներով Ստամբուլում հաղթած ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն մամուլի ասուլիս է տվել:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) կողմից Ստամբուլում ներկայացված թեկնածու Բինալի Յըլդըրըմի մամուլի ասուլիսին՝ Իմամօղլուն ասել է.

«Երկու ժամվա ընթացքում նա (Բինալի Յըլդըրըմ - խմբ.) որևէ կոնկրետ փաստարկ, խախտում կարողացե՞լ է ներկայացնել: Կամ նրա ասածները հասկացե՞լ եք: Ինձ մեղադրում է շտապողականության մեջ, սակայն ինքն էր կայծակնային արագությամբ առաջ անցել»:

Իմամօղլուի խոսքով` Յըլդըրըմը նրան ասել է, թե իբր անկուշտ վարքագիծ է ցուցաբերել:

«Ես չտես կլինեի այն ժամանակ, եթե ընտրություններից ընդամենը կես օր անց ողջ Ստամբուլում հենց ես կախեի հաղթանակի պաստառները: Ուզում եմ հարցնել. Ի՞նչ է չտեսությունը»,-ասել է Իմամօղլուն:

Իմամօղլուն, այնուհետև անդրադառնալով Թուրքիայի տնտեսությունում առկա խնդիրներին, նշել է, որ կառավարությունը լուծման ուղիներ գտնելու փոխարեն այլ փնտրտուքների մեջ է: Եվ սա յան դեպքում, երբ Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում գործազրկությունը վերջին մեկ տարում աճել է 1 մլն 259.000-ով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: