Հայերեն   English   Русский  

Ստամբուլում վերահաշվարկվել է քվեների 97%-ը. մնացել է մեկ համայնք


  
դիտումներ: 157

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում,

որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Ընտրության արդյուքների հրապարակումից հետո Ստամբուլի որոշ շրջաններում որոշում կայացվեց քվեների վերահաշվարկ կատարել: Հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ քեմալականների առաջադրած ընդդիմադիր թեկնածուն 27.889 քվեով առաջ էր անցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու, խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմից։

ՏԻՄ ընտրություններից անցել է 11 օր և Ստամբուլում դեռևս շարունակվում է քվեների վերահաշվարկը:

Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է բողոքարկման արդյունքում վերահաշվարկման դրված քվեների 97%-ը:

Էքրեմ Իմամօղլուի և Բինալի Յըլդըրըմի միջև ձայների տարբերությունը այժմ 13.922 է: Իմամօղլուի ստացած քվեների թիվը 4 մլն 170.488 է, իսկ Յըլդըրըմինը` 4 մլն 156.496:

Ստամբուլի նահանգային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն` վերհաշվարկին մնացել է ընդամենը մեկ շրջան: Ստամբուլի Մալթեփե շրջանում 800-ից ավել քվեատուփ պետք է վերահաշվարկվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: