Հայերեն   English   Русский  

Ստամբուլի քաղաքապետի թեկնածու. «Որևէ գործոն չկա, որ կփոխի ընտրության արդյունքը»


  
դիտումներ: 265

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, սակայն, Ստամբուլի որոշ շրջաններում որոշում կայացվեց քվեների վերահաշվարկ կատարել:

Իմամօղլուն լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ քվեների վերահաշվարկի համար եղել է պահանջ, սակայն դա շատ վերացական պահանջ է եղել: Ըստ նրա՝ իրենց կուսակցությունը դեմ չի եղել վերահաշվարկին և հավելել, որ ընտրության արդյունքը փոխելու որևէ գործոն չի նկատվում:

«Մինչ կամփոփվեն վերջնական արդյունքները, այդ ընթացքում իշխող կուսակցությունը կփորձի ճնշման տակ պահել այդ գործընթացը: Ինչը մտահոգիչ է»,- ասել է Իմամօղլուն:

Նա նաև մի փաստ է ընդգծել, որ ընտրություններից անմիջապես հետո Յըլդըրըմի ազդագրերն են փակցվել Ստամբուլում, որով կարծես թե ազդարարում է ընտրություններում նրա հաղթանակը:

Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի խորհրդարանի CHP-ական պատգամավոր Էնգին Ալթայը: Վերահաշվարկից հետ կապված տվյալներ է հրապարակել:

Պատգամավորը հայտնել է, որ Ստամբուլի 4 շրջանում ավարտվել է վերջնահաշվարկը, սակայն դեռ 5 շրջանում շարունակվում է:

Ալթայի համոզմամբ` Յըլըդրըմի և Իմամօղլուի միջև ձայների տարբերությունը չի կարող 20.000-ից պակաս լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: