Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային ճանաչել տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունների արդյունքները


  
դիտումներ: 169

Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Փալադինոն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Թուրքիային ճանաչել տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները: Գրում է Russian.rt.com-ը:

«Ազատ և արդար ընտրությունները կարևոր են ցանկացած ժողովրդավարության համար, և դա նշանակում է, որ ընտրությունների օրինական արդյունքների ընդունումը կարևոր է: Մենք դա ակնկալում ենք Թուրքիայից, որն այդ առումով գովասանքի արժանի ավանդույթ ունի», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Փալադինոյի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմել է Ստամբուլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: