Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին մտափոխվել է ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալ


  
դիտումներ: 368

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ դեռևս չի շտապի Ուկրաինա վերադառնալ, քանի որ Ուկրաինայում իշխանության ղեկին գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է մնում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է «Макси-ТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:

«Իմ տոմսը պատվիրված էր այն դեպքի համար, եթե Պորոշենկոն երկրորդ փուլ չանցներ: Դա կարող է դեռևս տեղի ունենալ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սաակաշվիլիի խոսքերը:

Նա հավելել էր, որ եթե Յուլյա Տիմոշենկոն երկրորդ փուլ անցներ, ապա «ինքն, իհարկե, ինքնաթիռ կնստեր և Ուկրաինա կուղևորվեր»:

«Եթե Պորոշենկոն մնում է, ապա նրա կարգադրությունները կկատարվեն: Նրա հստակ որոշումն իմ մուտքն Ուկրաինա թույլ չտալն է», - հայտարարել է Սահակաշվիլին` նշելով, որ «ամեն դեպքում» կմեկնի այդ երկիր:

Ավելի վաղ Սահակաշվիլին լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել էր ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: