Հայերեն   English   Русский  

​ Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի բրոնզե կիսանդրին վաճառվում է 10 միլիոն դոլարով


  
դիտումներ: 2952

Իրաքի փլատակներում հայտնաբերված նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի բրոնզե կիսանդրին վաճառվում է 10 միլիոն դոլարով:

40 կգ կշռով ավարը նկատել է ԱՄՆ բանակի նախկին զինվոր, լասվեգասցի 47-ամյա Էրլ Թորեսը 2003թ-ին Բաղդադի միջազգային օդանավակայանը մաքրելու ընթացքում:

Սադամ Հուսեյն

43սմ բարձրությամբ կիսանդրին կազմել է Սադամի 4 մ բարձրությամբ արձանի մի մասը: Թորեսը 13 ամիս ծառայությունից հետո այն իր հետ տարել է Միացյալ Նահանգներ:

Արձանը մասնակի ավերվել է օդանավակայանում տեղի ունեցած բախումների ժամանակ, որը յոթ տարի տևած պատերազմի ընթացքում դարձել էր Միացյալ Նահանգների գործողությունների հիմնական օջախը:

Թորեսը, որը բանակում ծառայել է 14 տարի, արդեն կիսանդրու պոտենցիալ գնորդներ ունի, սակայն նա դեռ պետք է համաձայնվի գնի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: