Հայերեն   English   Русский  

​Հովիկ Աբրահամյանի հետ կապված ձկնաբուծարանները տուգանվում են


  
դիտումներ: 752

Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, 2019 թվականի մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում Արարատի մարզում գտնվող «Մխչյան Ֆիշ» և «Մերի Ֆիշ» ձկնաբուծարաններում խախտումներ են բացահայտվել։

Տեսչության աշխատակիցները պարզել են, որ երկու ձկնաբուծարաններն էլ խախտել են ջրօգտագործման օրենքով սահմանված կարգը և ինքնակամ ու ոչ նպատակային են օգտագործել ջրային ռեսուրսները։

«Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով ընկերությանը ներկայացվել է 585 169 920 դրամի փոխհատուցման պահանջ և 200 000 դրամի վարչական տուգանք` շրջակա միջավայրին հասցված վնասի դիմաց։

«Մերի Ֆիշ» ՍՊԸ-ում բացահայտված խախտումներով նշանակվել է 64 722 240 դրամի փոխհատուցում և 200 000 դրամի վարչական տուգանք։

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում «Մերի ֆիշ» ընկերությունը պաշտոնապես գրանցված է ԱԺ նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի անունով։ «Մխչյան ֆիշ» ընկերության սեփականատիրոջ անունը պետական ռեգիստրում նշված չէ։ Սակայն բազմաթիվ վկայություններ կան, որ այս ընկերությունների սեփականատերերը Աբրահամյան ընտանիքի անդամներն են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: