Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգները պարգև է խոստացել բեն Լադենի որդուն մատնելու համար


  
դիտումներ: 209

Միացյալ Նահանգները մինչև մեկ միլիոն դոլար պարգև է խոստացել Համզե բեն Լադենի՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու մասին տեղեկության համար:

Պետդեպարտամենտը, ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Համզեի գտնվելու հավանական վայրի շատ մեծ գոտի է նախանշել. նախ՝ աֆղանա-պակիստանյան սահմանը, երկրորդ՝ Իրանը, երրորդ՝ Կենտրոնական Ասիայի հարավը:

«Մենք ենթադրում ենք, որ նա ահաբեկիչների նոր առաջնորդ է լինելու»,- հայտնել է Պետդեպարտամենտը:

Ուսամա բեն Լադենը 2001 թ. սեպտեմբերին Նյու Յորքում և Վաշինգտոնում կատարված ահաբեկչության գլխավոր կազմակերպիչն է համարվում: 2011 թ. հաջողվեց հատուկ գործողությամբ ոչնչացնել նրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: